‹‹ԱՐՄԱՆԴԵ›› ընկերությունը հանդիսանում է առաջիններից մեկը, որը զբաղվում է վստահելի և բարձրորակ տնային աշխատակազմի ընտրությամբ:
Մենք ունենք կադրերի ծավալուն բազա նաև VIP հաճախորդների համար: Մեր հաճախորդների թվում կան քաղաքագետներ, գործարարներ, ճանաչված մարդիկ…
Ժամանակակից աշխարհում, մարդիկ, կապված աշխատանքի կամ անձնական հանգամանքների հետ, հաճախ են ծանրաբեռնված լինում: Դրանից ելնելով նրանց մոտ ժամանակ չի մնում տնային տնտեսություն վարելու, բնակարանի մաքրության, երեխայի հետ ժամանակ անցկացնելու համար: Հետևաբար ծագում է բնական անհրաժեշտություն մասնագետի ծառայության, որը ոչ միայն կօգնի հարմարավետ դարձնել Ձեր տունը, այլ նաև կհետևի Ձեր տնտեսությանը:
Բայց ինչպես կարելի է ընտրել ճիշտ մասնագետ մեր ժամանակներում: Չէ որ յուրաքանչյուրն է վախենում իր բնակարանի համար և չի ուզում լինել խաբնված թերթերի հայտարարություններից: Անհրաժեշտություն է ծագում որակյալ մասնագետի ճիշտ ընտրության հարցում: Բայց միայն դա չէ հանդիսանում օգնականի ընտրության գլխավոր չափանիշ: Չէ որ ցանկալի է, որպեսզի նա ներգրավվի տան, ընտանիքի մթնոլորտում. Թողնի միայն հաճելի տպավորություններ տերերի մոտ:
‹‹ԱՐՄԱՆԴԵ›› կազմակերպությունը ճիշտ կընտրի Ձեզ օգնական, կօգնի ըմբռնել, թե իրականում ինչպիսի ծառայության կարիք եք դուք զգում: Լինի դա դաստիարակչուհի, տնային աշխատող, խոհարար կամ դայակ: Չէ՞ որ ամեն ինչ այդքան էլ դյուրին չէ, ինչպես դա թվում է առաջին հայացքից: Մեր ընկերությունը հանդիսանում է առաջիններից մեկը այդ օգնությունը ընձեռելու տեսանկյունից: Մենք առաջարկում ենք միայն որակյալ մասնագետներ, ստուգված ինչպես բժշկական մասով, այնպես էլ ժամանակի, քանի որ մեր մասնագետներից յուրաքանչյուրը ունի երաշխիք նախկին աշխատավայրից:
Մենք երաշխավորում ենք օգնություն անհրաժեշտ անձի ընտրության հարցում մի քանի օրվա ընթացքում: Մեր կազմակերպություն դիմելն անվտանգ և հուսալի միջոց է գտնելու օգնական, որը Ձեզ հարմար է:
ԴԱՅԱԿ
Իսկ նա նույնպես կարող է տարբեր լինել: Մենք առաջարկում ենք
դայակի ծառայություն նորածնի /կրծկերի/,
դայակ դաստիարակչուհի, մենք կարող ենք ընտրել հատուկ Ձեզ համար
դայակ բժշկական կրթությամբ, որը պակաս կարևոր չէ: Նորածնի դայակ. չէ՞ որ առաջինն ինչ անհրաժեշտ է փոքրիկին քնքշանքն է, խնամքը, բարությունը և օգնությունը փոքրիկին ճանաչելու շրջակա աշխարհը: Ծնողները պետք է վստահ լինեն, որ իրենց երեխան գտնվում է հուսալի և սիրալիր ձեռքերում: Բնականաբար այս բոլոր հատկանիշները հանդիպել հայտարարություններում հեշտ չէ առավելևս հոգատար ‹‹երկրորդ մայրիկ›› ընտրելը պարզվում է չափազանց բարդ է: Մի դայակը կարող է երեխաներ չունենալ և չիմանալ թե ինչպես կարելի է զբաղվել երեխայով, մյուսը ցանկություն կհայտնի դաստիարակել Ձեր երեխային շատ խիստ կանոնակարգով, մեկ ուրիշն էլ ժամանակ չի գտնի հատկապես այն բանի համար ինչի կարիքը դուք ունեք: Հենց մենք կընտրենք Ձեր փոքրիկի համար լավ դայակ, ում հետ դուք վստահ կլինեք նրանում, որ Ձեր երեխան զարգանում է ճիշտ ուղղությամբ, հազվադեպ է լացում: Դուք, որպես իսկական ծնողներ, ուզում եք շրջապատել Ձեր երեխային մեծ սիրով, ջերմությամբ և քնքշանքով: Միայն լավ դայակի շնորհիվ երեխան կարող է զգալ իսկական սեր,ինչը կօգնի նրան հետագայում կայանալ որպես անհատականություն:
ԴԱՅԱԿ - ԴԱՍՏԻԱՐԱԿ
/1-5 տարեկան/ երեխան մեծացել է և նրան շրջապատում է ուրիշ ժամանակաշրջան, նա ուզում է ամեն ինչ իմանալ: Նրան հետքրքրում է շուրջը կատարվող ամեն մանրուք: և ով կօգնի Ձեզ Ձեր երեխայի դաստիարակության հարցում . դայակ - դաստիարակը: Նա կարող է ուղղորդել երեխային զարգանալ այն ուղղությամբ որն իրեն ավելի հոգեհարազատ է: Բոլորիս հայտնի, որ ապագայում կայացվող որոշումներն ու մտահղացումները սաղմնավորվում են մանուկ հասակում: Դայակ - դասիարակը կօգնի որոշել, թե ինչ կդառնա Ձեր երեխան` ապագա էստրադային երգիչ, թե փայլուն քաղաքական գործիչ: Դայակը կօժանդակի Ձեր երեխային նրա ինքնուրույնության զարգացման սկզբնական փուլում:
ԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒՀԻ
Դպրոցական տարիներին օգնության անհրաժեշտություն է ծագում Ձեր երեխայի կրթության հարցում: և երբեմն էլ պետք է դիմավորել նրան դասերից հետո, չէ՞որ միշտ չէ,որ դուք հասցնում եք անել դա: Հայտնվում է տնային
դաստիարակչուհին: Նա օգնում է Ձեր երեխային յուրացնել դասերը, հասկանալ սկզբնական կանոնները, որոնցով հետո նա շարժվելու է իր ողջ կյանքի ընթացքում: Մենք Ձեզ առաջարկում ենք
դաստիարակչուհու աշխատանք օտար լեզուների իմացությամբ, երաժշտական կրթությամբ, մանկավարժական կրթությամբ:
Դաստիարակչուհու օգնության շնորհիվ դուք կուրախանաք օրագրում գերազանց գնահատականներով, նորը յուրացնելու երեխայի անձնական հաղթանակով: Մենք կօգնենք Ձեր երեխային ընտրել հենց այն
դաստիարակչուհուն ում կարիքը նա զգում է:
ՏՆԱՅԻՆ ՕԳՆԱԿԱՆ
Լինի դա տնային աշխատող թե սպասուհի, նա կատարում է կարևոր մի պարտականություն - օգնություն: Դուք կարիք ունեք բնակատեղի մաքրությա՞ն: Կամ դուք չեք հասցրել պատրաստել կերակու՞րը: Հենց
տնային աշխատողը կօգնի Ձեզ: Նրա ձեռքերում Ձեր իրերը կլինեն լավ հավաքած, գորգերը միշտ մաքուր: Աղախինը կօգնի պատուհանների լվանալուն, ինչպես նաև սպիտակեղենի հարցում` լինի դա լվացք թե արդուկ: և դուք չեք վախենա, որ հնարավոր է փչանան Ձեր իրերը և նմանատիպ այլ մտավախություններ: Որովհետև նա մասնագետ է և գերազանց գիտի, ինչպես ճիշտ հավաքել Ձեր բնակատեղին: Իսկ եթե դուք ունեք ընտանի կենդանիներ, նրանց հետ նույնպես դուք չեք ունենա խնդիրներ:
Տնային աշխատողը կարող է հետևել և նրանց, ինչպես նաև հետևել տնային բույսերին ու ծաղիկներին: Դուք նրան հանգիստ կարող եք հանձնարարել գնալ խանութ, կամ վճարել Ձեր կոմունալ վարձավճարները:
Տնային աշխատողը դա Ձեր աջ ձեռքն է, և մենք անում ենք ամեն ինչ այն բանի համար, որպեսզի դուք գոհ լինեք Ձեզ մատուցված ծառայություններից:
ԱՆՁՆԱԿԱՆ ՎԱՐՈՐԴ
Մեր կազմակերպությունը կօգնի Ձեզ ընտրել պահանջվող անձին: Չէ՞ որ դուք ցանկանում եք, որ Ձեր անձնական վարորդը տանի Ձեզ խանութ, որից հետո նա կարող է վերցնել Ձեր երեխային դպրոցից: Մեր վարորդները հնարավորություն են ընձեռում հասցնել և աշխատանքին, և գնումներին: և դուք հաճելիորեն կզարմանաք, որ նրա օգնությամբ դուք հասցրել եք անել միանգամից մի քանի գործ մեկ օրում:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕԳՆԱԿԱՆ
Որքան դժվար է ընտրել ճիշտ մասնագետներ հենց այս շրջանում: Դուք ապրում եք քաղաքամերձ տանը և կարիք ունեք միաժամանակ մի քանի ծառայությունների: Լինի դա հողամասի կամ այգու վարելը: Եթե դուք ունեք ընտանի կենդանիներ, ապա դուք չեք մտորի այն մասին, թե քանիսին պետք է տանել զբոսանքի շանը, քանի որ մեր օգնականները կանեն դա Ձեր փոխարեն: Ինչպես նաև համեղ ընթրիքի պատրաստելը: Դուք կարող եք վստահ լինել, Ձեզ կօգնեն դրանում: Ձեզ մոտ կհայտնվի հուսալի տնային աշխատող և օգնական` տան մաքրության գործում:
ՀԻՎԱՆԴԱՊԱՀ
Ձեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ օգնություն հիվանդ մարդուն հետևելու համար: Հեշտ չէ գտնել անհրաժեշտ բժշկական աշխատողի, հիվանդապահի, որը կհետևի հիվանդի առողջությանը և վիճակին: Մեր կազմակերպությունը առաջարկում է գերազանց մասնագետներ այդ շրջանում:Չէ որ դուք պետք է հանգիստ լինեք, որ Ձեր հարազատը գտնվում է հիվանդապահի պրոֆեսիոնալ հսկողության և պատասխանատվության ներքո: Մենք կգտնենք Ձեզ համար ամենալավ հիվանդապահին և կարճ ժամանակահատվածում կհեշտացնենք Ձեր պլանները այս հաշվով:
ԼՈԳՈՊԵՏ, ԴԵՖԵԿՏՈԼՈԳ
/Խոսելագրության մասնագետ, ուղղիչ/
Մենք Ձեզ ընձեռում ենք լավագույն մասնագետների հնարավորություն այս ասպարեզում: Ձեզ պահանջվու՞մ է օգնություն Ձեր երեխայի խոսքը ուղղելու համար, կամ դուք` հասուն և կայացած անձնավորություն եք և ցանկանում եք կոռեկտավորել Ձեր առոգանությու՞նը: Դիմեք մեզ և մենք կընտրենք Ձեզ համար լավագույն դեֆեկտոլոգներ և լոգոպեդներ, որոնք կկազմեն հատուկ Ձեզ համար հատուկ ծրագրեր:
ԴԱՍՈՒՍՈՒՅՑ
Ձեր երեխան սկսում է կորցնել իրեն նոր առարկաների ճանաչման փուլու՞մ: մենք կօգնենք Ձեզ: Մեր գործակալության կողմից ուղարկված դասուսույցները ստուգված անձիք են, որոնք ստացել են հատուկ կրթություն և ունեն աշխատանքի պարտադիր փորձ ծառայությունների այս ասպարեզում: Մենք կօգնենք Ձեզ գտնել անհրաժեշտ անձին, չէ՞ որ դուք ուզում եք ամրացնել Ձեր երեխային, ինչպես այբբենարանի հարցում, այնպես էլ ռուսերեն լեզվի: Կամ Ձեր երեխան պատրաստվու՞մ է բուհ ընդունվել: Դիմեք մեզ և դուք կլուծեք դասուսույցի փնտրտուքի խնդիրները ամենակարճ ժամանակահատվածում:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՈԳԵԲԱՆ
Դուք ուզում եք ավելի լավ հասկանալ Ձեր երեխայի խնդիրներն ու ժամանակավոր մեկուսացվածությու՞նը, և թե ինչու է այդքան հաճախ դպրոցից գալուց հետո նա փակվում սենյակու՞մ: Ձեզ անհրաժեշտ ե մանկական հոգեբան, հենց նա էլ կօգնի Ձեզ լուծել Ձեր երեխայի անցումային տարիքում ծագած խնդիրները: Կամ Ձեր ընտանիքում կան կոնֆլիկտներ, հակասություններ, որոնք հասունանում են և դառնում սկանդալնե՞ր: Մենք առաջարկում ենք Ձեզ պրոֆեսիոնալ հոգեբաններ, որոնք կօգնեն Ձեզ ըմբռնել Ձեր խնդիրները, հասկանալ գլխավոր հոգեկան տհաճությունների էությունը: Մի հասցրեք գործը ծայրահեղությունների, օգտագործեք ընտանեկան հոգեբանի օգնություն: Նա շատ լավ գիտի, թե ինչպես դուրս գաք Ձեր ժամանակավոր ճգնաժամից: Մենք Ձեզ առաջարկում ենք տվյալ մասնագետների լավագույն բազա:
ԽՈՀԱՐԱՐ
Դուք գերադասում եք չինական խոհանոց, բայց հոգնեցրել են Ձեզ ամենօրյա այցեր ռեստորաննե՞ր: Կամ դուք չեք տիրապետում խոհանոցային արվեստին: Իսկ մի գուցե դուք տո՞ն եք նշում` լինի դա տանը, թե աշխատավայրում: Անհոգ եղեք, վստահեք պրոֆեսիոնալ
խոհարարներին, որոնք կպատրաստեն Ձեր սիրելի ուտեստները, դելիկատեսները և համեղ ընթրիքներ Ձեր ընտանիքի համար ի հաճույս Ձեզ: Մենք Ձեզ տրամադրում ենք
խոհարարներ Ձեր պահանջներին համապատասխան: Դուք ուզում եք, որպեսզի նա պատրաստի իտալական կամ ֆրանսիական խոհանոցի՞ց:Այս ամենը հնարավոր է լուծել ամենարարգ ժամանակահատվածում: Դիմեք մեզ և մենք կօգնենք Ձեզ:
ԱՅԳԵՊԱՆ
Դուք ցանկանում եք, որպեսզի ամեն անգամ զարթնելով և դուրս գալով պատշգամբ հիանաք Ձեր ծաղկող այգո՞վ, հիանալիորեն խնամված լիլիաներով և վարդերո՞վ, որ գազոնը միշտ լինի իդեալական վիճակու՞մ: Այս ամենին կարող է հետևել Ձեր այգեպանը: Պրոֆեսիոնալ իր գործում: Մենք վստահեցնում ենք Ձեզ, որ այգեպանի այցից հետո Ձեր ընկերները կնախանձեն Ձեր հողամասի գեղեցկությանը: Նա կօգնի Ձեզ ընդարմանալ հիասքանչ ծաղիկների առատության մեջ: Դուք կարող եք հանգիստ լինել, որ մրգերն ու բանջարեղենը` բանջարանոցից քաղված այգեպանի կողմից, համեղ կլինեն և էկոլոգիապես մաքուր: Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ Ձեզ ենք տրամադրում լավագույն մասնագետներ այդ ասպարեզում:
| |
‹‹ԱՐՄԱՆԴԵ›› ընկերության նպատակն է աջակցել մեր կարիքն ունեցող ընտանիքներին, անհատներին եւ հանրապետություն ժամանած հյուրերին:
Վերը նշվածներից բացի պատրաստ ենք Ձեզ առաջարկել ծառայությունների այլ տեսակներ, որոնց ցանկի համալրումը շարունակական պրոցես է ընկերության համար:
Մեզ կարող եք գրել` Email: armande@mail.ru |